Հայոց Ցեղասպանության մասին սերունդների հիշողության վրա կազմված «Գործելով միասին» գրքի շնորհանդեսը Ախալցխայում
Սեպտեմբերի 18-ին Ախալցխայի «Տոլերանտ» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության մասին սերունդների հիշողությունից ու ապագայի տեսլականի վրա կազմված «Գործելով միասին» գրքի շնորհանդեսը: Գիրքը կազմվել է Թուրքիայի, Գերմանիայի եւ Հայաստանի երիտասարդների համատեղ աշխատանքի շնորհիվ, որում հայերենով, անգլերենով եւ թուրքերոնով գրված են մարդկանց կողմից ներկայացված պատմությունները, որոնք նրանց հասել են իրենց նախնիներից: Ծրագիրը իրականացվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հովանավորության միջոցով, որը 8 տարիների ընթացքում իրականացվել է «DVV International» կազմակերպության կողմից:
Գրքի շնորհանդեսը Ախալցխայում անցկացրեց « DVV International» կազմակերպության շրջանային տնօրեն՝ Մատիաս Վլինգերբերգը իր թիմի հետ միասին: Հանդիպմանը մասնակցում էին Ախալցխայի հայ եւ վրաց հասարակության ներկայացուցիչները: «Գործելով միասին» գրքի շնորհանդեսին այցելած մարդիկ ակտիվ քննարկեցին Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հատուցման գործընթացին վերաբերվող հարցեր: