Ուսումնական տարվան ընդառաջ Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը օգնություն տրամադրեց 30 կարիքավոր երեխայի
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը՝ Հոգևոր Տեսուչ հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի և Աալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանի նախաձեռնությամբ շարունակում է իր հոգևոր և սոցիալական ծառայությունը բերել Ախալցխայի և շրջակա գյուղերի հայությանը։
Սույն թվականի Օգոստոս ամսվա ամբողջական օգնությունը տրամադրվեց դպրոցականներին, ովքեր ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներում։
Շուրջ 30 դպրոցականներին տրամադրվեց 100 լարիին համարժեք գրենական պիտույքներ և հագուստ։
Այսօր՝ Սեպտեմբերի 1-ին բոլոր 30 երեխաներն իրենց ծնողների ուղեկցությամբ այցելեցին Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի իրենց խորին շնորհակալությունը հայտնելու Հոգևոր Տեսչությանը տվյալ նախաձեռնության համար։
Հավաքվածները միասնական աղոթք բարձրացրին առ Աստված:
Akhaltskha.Net