Հրդեհ Ծաղվերիի անտառում

Ներկա պահին այրվում է Բորժոմիի շրջանում գտնվող Ծաղվերիի անտառը: Կրակի պատճառը անհայտ է, սակայն հայտնի է, որ հրդեհը տարածվել է 6000 քմ տարածքում: Տեղում տարածաշրջանի հրշեջ-փրկարարական ծառայությունների հետ մեկտեղ մոբիլիզացված են նաև Թբիլիսիի հրշեջները:
Հրդեհը հանգցնելու նպատակով գործին ներգրավված են նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները: Տարածված տեղեկության համաձայն դեպքի վայրում են նաև անտառային և ներքին գործերի նախարարության շտապ օգնության ծառայություն ներկայացուցիչները:
Akhaltskha.net