Էդուարդ Այվազյան. Սամցխե-Ջավախքի հայությունը ակնկալում է, որ ՀՀ-ն եւս ձեռք կմեկնի Վրաստանին բռնկված կրակը մարելու համար
Հայաշատ Սամցխե-Ջավախքի Բորժոմիի շրջանի Դաբա գյուղի անտառներում օգոստոսի 20-ին հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մեկուսացվել է, ինչի համար անդադար աշխատում էր մոտ 200 միավոր տեխնիկա, այդ թվում ուղղաթիռներ: Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղղաթիռ էր ուղարկել Վրաստան, որը մասնակցություն է ունեցել հրդեհը մարելու գործին: Երեկ երեկոյան Ադրբեջանը արդեն երկրորդ ուղղաթիռն է ուղարկել Բոռժոմիի անտառներում բռնկված կրակի հետ պայքարելու համար: Վրաստանի կառավարությունը այդ առիթով հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին:
Սամցխե-Ջավախքի հայությունը այս իրավիճակում ակնկալում է, որ ՀՀ-ն եւս ձեռք կմեկնի բարեկամ Վրաստանին հայաշատ շրջանում բռնկված կրակը մարելու համար: Չէ, որ հենց Վրաստանն էր առաջինը հասել օգնության Հայաստանին 1988թ. Սպիտակի կործանարար երկրաշարժի ժամանակ: Կարիք չկա, սպասել որպեսզի Վրաստանը ինքը պաշտոնապես դիմի Հայաստանի իշխանություններին խնդրելով օգնել հրդեհը հանգցնելու գործում, այլ ՀՀ-ը ինքը պիտի առաջարկի իր օգնությունը:
Այս առնչությամբ հարկ է նշել, որ Խոսրովի արգելոցում նախորդ շաբաթ բռնկված հրդեհը մարելու գործում կարեւոր դերակատարություն է ունեցել արտաքին օգնությունը, առանց որի դժվար կլիներ հանգցնել Խոսրովի արգելոցում բռնկված կրակը եւ հենց ՀՀ-ն գիտակցելով այդ ամենը առաջինը ինքը պիտի իր օգնությունը առաջարկի բարեկամ Վրաստանին հայաշատ շրջանի անտառներում բռնկված հրդեհը հանգցնելու գործում:
Էդուարդ Այվազյանի ֆեյսբուքյան էջից