Վարխանում, Աբասթումևում եւ Արալ գյուղում ջրհեղեղի պատճառով վնասվել են տները և անասունների ֆերմաները: Գրեթե ամբողջությամբ վնասված տների առաջին հարկերը ջրի մեջ են հայտնվել: Ջրհեղեղի ընթացքում տվյալ գյուղերում ընտանի կենդանիներ են սատկել: Շրջաններում կամուրջները են վնասվել: Դեպքի վայր էին այցելել Ադիգենի մունիցիպալիտետի ներկայացուցիչները:

Գյուղատնտեսությունը բնական աղետի պատճառով եւս կրեց լուրջ վնասներ:

Նուն իրավիաճակն էր նաև Բորջոմիի մունիցիպալիտետի Ախալդաբա գյուղում: Ջրհեղեղի պատճառով փակվել էր կենտրոնական ավտո ճանապարհը: Ճանապարհը հնարավոր դարձավ բացել աղետից մոտ մի ժամ անց, այն էլ վարորդների ջանքերով: Ականատեսների խոսքերով Ախալդաբա գյուղում լեռներից եկած ջրերը անցնում էին մարդկանց տների միջով բերելով իրենց հետ հող, քարեր եւ գերաններ:

Ջրհեղեղի պատճառով Վրաստանի տարբեր շրջաններում եւս կան վնասված տներ եւ ճանապարհներ:

Akhaltskha.Net