Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել. տեսանյութ
Գուդաուրիում կործանված ուղղաթիռում եղել է վեց մարդ: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողը: Նշված տեղեկությունը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում, բացի անձնակազմից, եղել են փրկարարներ և բուժաշխատողներ։ Գերատեսչության տվյալով՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Գուդաուրիում սահմանային ոստիկանության ուղղաթիռի վթարով պայմանավորված արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 94-րդ կիլոմետրին: Այդ մասին էլ հայտնել են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։
«Ճանապարհը փակ կլինի մինչև փրկարարական աշխատանքների ավարտը»,- հայտնել են գերատեսչությունից։