Ղազախստանի նավթահանքերից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր
		06.07.2022 . Միջազգային


Չորեքշաբթի պայթյուն է որոտացել Ղազախստանի արևմուտքում՝ Թենգիզում, գործող խոշոր նավթահանքում, ինչի հետևանքով երկու բանվոր մահացել է, ևս երեքը վիրավորվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետաքննություն է սկսվել «Աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում» հոդվածով։

Թենգիզի հանքավայրը մշակում է Tengizchevroil-ը: Ընկերությունը ստեղծվել է 1993 թ. Ղազախստանի կառավարության և ամերիկյան Chevron նավթային կորպորացիայի կողմից՝ հանքավայրը զարգացնելու համար։ Chevron-ին է պատկանում հանքավայրի 50%-ը, Казмунайгаз-ին՝ 20%-ը, ExxonMobil-ը՝ 25%-ը և LukArco-ին՝ 5%-ը։

2021 թվականին հանքավայրում հում նավթի արդյունահանումը կազմել է 26,6 մլն տոննա (212 մլն բարել):

Ընկերությունը ներկայումս ավարտում է ապագա ընդլայնման նախագիծը, որը կօգնի հում նավթի արդյունահանումն ավելացնել տարեկան մոտավորապես 12 միլիոն տոննայով: