Սակիին կփոխարինի Կարին Ժան-Պիեռը
		06.05.2022 . Միջազգային


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար է նշանակել 44-ամյա Կարին Ժան-Պիեռին։ Նա Ջեն Սակիին կփոխարինի հաջորդ շաբաթվա վերջին՝ դառնալով առաջին սևամորթ կինն այդ պաշտոնում՝ հայտնում է BBC-ն։

Բայդենի նախագահական ժամկետի սկզբից՝ 2020 թվականին, Ժան-Պիեռը զբաղեցրել է Սակիի առաջին տեղակալի պաշտոնը։

Ջեն Սակին, որը երկար տարիներ տարբեր ներկայացուցչական պաշտոններ է զբաղեցրել Բարաք Օբամայի և Ջո Բայդենի վարչակազմերում, Սպիտակ տունը լքելուց հետո կդառնա ձախ-լիբերալ MSNBC հեռուստաալիքի հաղորդավար։

Հեռանալուց առաջ նա հայտարարել է, որ Ժան-Պիեռը Սպիտակ տան մամուլի քարտուղարի աշխատանքում կներկայանա «իր ոճով ու էլեգանտությամբ»։