Վրաստանը եւ Սաուդյան Արաբիան խորացնում են տնտեսական համագործակցությունը

 Վրաստանը եւ Սաուդյան Արաբիան խորացնում են տնտեսական համագործակցությունը

Վրաստանը եւ Սաուդյան Արաբիան քննարկում են համագործակցության գծով համատեղ տնտեսական կոմիտե ստեղծելու հնարավորությունը: Այդ մասինհաղորդել Է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառյությունը:

Նախաձեռնությունը Թբիլիսիում քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Սաուդյան Արաբիայի տնտեսական գերատեսչության ղեկավար Ֆեյսալ Ֆադիլ ալ Իբրահիմը:

Կողմերը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարները եւ ընդգծել արդյունավետ փոխգործակցության կարեւորությունը: Ղարիբաշվիլին նշել Է, որ ողջունում Է Սաուդյան Արաբիայից ներդրողներին, ինչպես նաեւ այցելուների թվի աճը:

Դրան նպաստում Է անայցագիր ռեժիմը ՍԱ-ի քաղաքացիների համար եւ դինամիկորեն զարգացող զբոսաշրջության հատվածը, նշել Է Վրաստանի վարչապետը: Հանդիպմանը նաեւ քննարկվել Է Ուկրաինայի իրադրությունը եւ դրա հետ կապված անվտանգության մարտահրավերները արեւելաեվրոպական տարածաշրջանում: Վրաստանը եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականի մայիսի 27-ին:

Տասը տարի անց, 2014 թվականի փետրվարին, Էր-Ռիադում բացվել Է Վրաստանի դեսպանությունը, ինչն զգալիորեն թեթեւացրել Է երկու երկրների միջեւ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, ներառյալ քաղաքական, առեւտրատնտեսական, ներդրումային, մշակութային եւ զբոսաշրջության բնագավառները: