«Մայրս պատկերն է մայր Հայրենիքի» խորագրով ,ազգագրական և կիրառական արվեստի գործերի ցուցահանդես Նինոծմինդայում
Վրաստանի Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնի ճեմասրահում այսօր՝ ապրիլի 6-ին բացվեց «Մայրս պատկերն է մայր Հայրենիքի» խորագրով ,ազգագրական և կիրառական արվեստի գործերի ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին։ Այդ ցուցահանդեսով, փաստորեն ամփոփվում է կանանց միամսյակը։
Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել շրջանի 30-ից ավելի կին ստեղծագործողներ՝իրենց 200-ից ավելի աշխատանքներով, տեղեկացնում է կենտրոնի մամլո դիվանը։
Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ։Նրա արդյունքները կամփոփի հեղինակավոր մրցութային հանձնաժողովները, և լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության դիպլոմներով ,պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Ցուցահանդեսին մասնակցում են նաև «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի խմբավարներն ու պատանի նկարիչները: Այն բացեց Ժորա Սնխչյանը: