Ախալցխայի երկրորդ հանրային դպրոցի վերականգնողական աշխատանքների համար կծախսվի 682 000 լարի
Ախալցխայի Ռուսթավելի փողոցի բնակչությունը 50-ական թվականի կառուցված կամուրջի շուրջ ունի բողոքներ: Սրանք են՝ կոյուղու տհաճ հոտը, կենցաղային թափոնները, հակասանիտարական ծանր վիճակը, վնասված ենթակառուցվածքը և այլն: Այս փողոցի բնակիչները արդեն տարիներ շարունակ պահանջում են որ այս խնդիրը ի վերջո լուծեն: Իրավիճակը զգալիորեն վատանում է ամռանը: Բարձր ջերմաստիճանի ժամանակ, կոյուղու հոտի պատճառով անհնարին է դառնում քայլել այդ փողոցով: Այս ամենից բացի, կամրջի տակ ամենայն հավանականությամբ, աղտոտված ջուրը հոսում է անմիջապես պատին և տեղացիները կարծում են, որ այդ տարածքը կարող է, ի վերջո, փլուզվել:
« Վտանգավոր է դառնում այստեղով անցնելը: Փողոցային լուսավորում էլ չկա, որը ավելի է բարդացնում իրավիճակը երբ աշխատանքից վերադառնում ես տուն: Տեսեք, տարածքը ամբողջովին աղբի մեջ է»,-ասում է Նոդար Լոբժանիձե, բնակիչ:
Դեպի դպրոց տանող վնասված աստիճաններով օգտվում են ոչ միայն բնակիչները այլ երկրորդ դպրոցի աշակերտները: Էլ ավելի անհնարին է դառնում իջնել և բարձրանալ այդ աստիճաններով ձմռանը: Դպրոցի մոտակա տարածքի վերականգնողական նախագծային աշխատանքների համար, արդեն հայտնի է հաղթողը: Ձեռնարկատեր Բեժան Վառդիձեն արդեն ներկայացրել է իր նախագիծը քաղաքապետարանին, որը կազմում է 7 450 լարի:
Ծրագրում նշված է , որ այդ տարածքում կլինի կոլեկտոր, կամրապնդվի պահպանող պատը և կվերականգնվեն աստիճանները: Ախալցխայի քաղաքապետի առաջին տեղակալը պարզաբանում է, որ այս աշխատանքների ֆինանսավորումը իրականացվելու է համատեղ տարածաշրջանային զարգացման հիմնադրամի հետ միասին: Վերականգնողական աշխատանքները կսկսվեն այս տարի:
http://akhaltskha.net/2017/04/06/ախալցխայի-երկրորդ-հանրային-դպրոցի-վե/