Գարնան գալով վերսկսվեցին Ախալցխայի գերեզմանատան մաքրման աշխատանքները
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Ախալցխայի հայկական գերեզմանատանը վերսկսվել են մաքրման աշխատանքները: Ներկա պահին արդեն մաքրվել է գերեզմանատան 50%-ից ավելի տարածք: Երիտասարդների խոսքերով մաքրման աշխատանքները ավարտվելու են մինչեւ Զատկական տոները:
«Մեր գերեզմանատունը տարիների ընթացքում որոշ մասերում վերածվել էր անտառի: Գրեթե անհնար էր անցնել մեկ գերեզմանատնից մյուսը: Ներկա պահին բավական մեծ
աշխատանք է իրականացվել, որը անպայման շարունակվելու է մինչեւ վերջ: Ճանապարհներից բացի մաքրում ենք նաեւ մարդկանց գերեզմանները: Մեր գործին ֆինանսապես օգնում են մեր հայրենակիցները, ինչպես քաղաքից այնպես էլ դրսից, ինչի շնորհիվ բազմաթիվ գործիքներ ենք ձեռք բերել եւ իրականացնում ենք մեր աշխատանքները»,- ասում է կազմակերպիչներից մեկը:
Հիշեցնենք, որ Ախալցխայի հայկական գերեզմանատան մաքրման աշխատանքները սկսվել էին դեռ 2016թ. ձմռանը, սակայն եղանակային բարդ պայմանների պատճառով որոշում էր մաքրման աշխատանքները շարունակել գարնանը:
Աղբյուր՝Akhaltskha.net