Տարածաշրջանային զարգացման նախարարությունը 7 քաղաքներում քաղաքապետների գործունեության դադարեցման ծրագրի մասին հայտարարություն է տարածում
Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությունները, յոթ քաղաքներում քաղաքապետների գործունեության դադարեցման ծրագրի մասին հայտարարություն է տարածում: Նախարարությունից տեղեկացնում են, որ բաժանված մունիցիպալիտետների միացման հարցը դեռ քննարկվում է: Նախարարության հայտարարությունը հետևյալն է.
«էֆեկտիվ տեղական ինքնակառավարման նախապայմաններից է ժողովրդավարության զարգացումը: Սա երկրի զարգացման հիմքը և քաղաքացիների բարեկեցության կարևոր գործոն: Այս տեսանկյունից, 2014 թվին իրականացված կառավարության բարեփոխումների հաջող քայլ է, որը հետագայում կձեւավորի ժողովրդավարական ապակենտրոնացման ամուր հիմք: Մինչ 2014 թվականի տեղական կառավարման համակարգը, անկախ իրագործված փոփոխության չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին: Տեղական ինքնակառավարման մարմինները տարիների ընթացքում շատ խնդիրների դիմաց էին կանգնում, այդ թվում, ֆինանսական ռեսուրսները և կենտրոնական կառավարությունից կախվածությունը: Բարեփոխումների ժամանակ, միջազգային պրակտիկայի տեսակետից, ուշադրություն են դարձնում կենտրոնական եվրոպայի երկրների փորձառության վրա, քանի որ նրանք աստիճանաբար վերափոխեցին սոցիալիստական եւ Խորհրդային համակարգը դեպի ժողովրդավարական ինքնակառավարում: Վերջին երեք տարվա աշխատանքային փորձը հնարավորություն տվեց գնահատել բարեփոխումների արդյունքում իրականացված փոփոխությունների հաջողության որակը»:
Ըստ այդմ, քննարկվում է բաժանված մունիցիպալիտետնրի միացման հարցը, սակայն միավորման արդյունքում չպետք է վատթարանան մունիցիպալիտետների զարգացման համար ֆինանսական պայմանները:
Կառավարությունը ծրագրում է 12 քաղաքներից 7-ի կարգավիճակի փոփոխություն: Այդ քաղաքներն են՝ Օզուրգեթի, Գորի, Ամբլորաուրի, Ախալցխա, Թելավի եւ Մցխեթա: Պատճառաբանելով, որ այս համակարգը կօգնի տնտեսել գումարներ:
Հիշեցնենք, որ Ախալցխան ինքնակառավարվող քաղաք դարձավ 2014 թվականի հուլիս ամսից: Քաղաքապետի պաշտոնի վերացման դեպքում շրջանի ու քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները կրկին կմիավորվեն:
Akhaltskha.net