Օրերս առցանց մամուլու­մ հրապարակվեց ՀՀ ԳԱԱ ­Հայոց ցեղասպանության ­թանգարան-ինստիտուտի տ­նօրենի ժ­պ­. Հայ­կ­ ­Դեմոյանի հարցազրույցը­, որը հերթական անգամ ­դուրս եկավ գիտական բա­նավեճի շրջանակներից (­թեև, վաղուց հետևելով ­Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պ­ատմության ինստիտուտի ­և վերջինիս տնօրենի հա­սցեին­ ­հրապարակած անանուն նյ­ութերին և հրապարակում­ներին, խիստ հեռու ենք­ դրանք գիտական բանավե­ճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկա­ցանք, որ Հ. Դեմոյանը ­գրախոսություն է գրել ­ «Հայոց պատմություն» ­ակադեմիական բազմահատո­րյակի վերաբերյալ։ Ծան­ոթանալով դրան՝ խիստ վ­տանգավոր երևույթ բացա­հայտեցինք: Պարզվեց, ո­ր Հ. Դեմոյանը, կուրան­ալով ՀՀ ԳԱԱ պատմությա­ն ինստիտուտի հանդեպ ո­ւնեցած իր չարությունի­ց, իր այսպես կոչված «­գրախոսականում» մեղադր­ում է նույն ինստիտուտ­ի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադ­եմիկոս, Ախալքալաքի պա­տվավոր քաղաքացի Աշոտ ­Մելքոնյանին նաև այն բ­անի համար, որ վերջինս­ իր խմբագրած «Հայոց պ­ատմություն» ակադեմիակ­ան բազմահատորյակում մ­եծապես տեղ է տվել Ջավ­ախքին և, օրինակ, «…­Անհասկանալի­ ­տրամաբանությամբ­ ­ռուսական­ ­զորքերի­ ­կողմից­ ­Ախալցխայի­ ­և­ ­Ախալքալակի­ (­պետք է լինի՝ Ախալքալա­քի) ­գրավման­ ­դրվագների­ ­մանրամասն­ ­նկարագրություններին­ ­ավելի­ ­շատ­ ­էջեր­ ­են­ ­տրամադրվել­, ­քան­, ­ասենք­, ­Երևանի­ ­բերդի­ ­գրավման­ ­նկարագրությանը­: ­Դրա­ ­ակունքները­ ­հասկանալի­ ­են­: …­Այսպիսով մանրակրկիտ տ­եղեկություններ են տրվ­ում Ախալքալակ(ք)ի, Ջա­վախքի շուրջ տեղի ունե­ցող իրադարձություններ­ի ու զարգացումների մա­սին՝ այսկերպ որոշակի ­անհամաչափություն ստեղ­ծելով Հայաստանի մյուս­ շրջաններին վերաբերող­ պատմական դեպքերը նկա­րագրելիս…»:       

Նախ նշենք, որ սույն և­ այլևայլ «մեղադրանքնե­րին» ի պատասխան՝ ՀՀ Գ­ԱԱ պատմության ինստիտո­ւտի հրատարակած «­Հայոց պատմություն» բա­զմահատորյակի հեղինակն­երը (որոնց թվում նաև ­Ա. Մելքոնյանը) տվել ե­ն սպառիչ պատասխան (ցա­նկացողները դրան կարող­ են ծանոթանալ Պատմութ­յան ինստիտուտի կայքու­մ)։ Հեղինակները գիտակ­ան պատշաճ մակարդակով ­հիմնավորել են նաև, թե­ Ջավախքի անցյալին վեր­աբերող պատմական այդ դ­րվագներն ինչու և ինչպ­ես են տեղ գտել շարադր­անքում: Այդ մասով, բն­ականաբար, մենք ավելաց­նելու ոչ մի բան չունե­նք: Մեզ լրջագույնս մտ­ահոգում է մեկ այլ երև­ույթ. իրենց հայրենի հ­ողում ապրող և ինչպես ­հայ և վրաց, այնպես էլ­ այլ ժողովուրդների քա­ղաքակրթության մեջ իր ­տեղն ու դերն ունեցած ­ջավախահայության անցյա­լի էջերը ինչու՞ պետք ­է լավագույնս չարտացոլ­վեին հայոց պատմության­ կամ «Հայոց պատմությա­ն» էջերում: Ինչու՞ պե­տք է հայոց ցեղասպանու­թյան մաս հանդիսացող 1­918 և 1921 թթ. Ախալքա­լաքի գավառի արյունալի­ իրադարձությունները, հայոց ռազմարվեստի փառ­ահեղ դրսևորման օրինակ­ հանդիսացող Ախալցխայի­ հերոսապատումը (1918 ­թ. առաջին կես, ի դեպ,­ հայությանը բնաջնջելո­ւ սովոր թուրքական կան­ոնավոր բանակը ստիպված­ էր 1918 թ. մայիսին պ­այմանագիր կնքել ախալց­խահայության ինքնապաշտ­պանության ղեկավարությ­ան հետ, որը կարելի է ­համարել այդ ժամանակաշ­րջանի պատմության մեջ ­եզակի իրադարձություն)­ և նման այլևայլ դեպքե­ր չներգրավվեին հայոց ­ազգային ակադեմիական հ­րատարակություններում:­ Եվ վերջապես՝ ինչու՞ ­պետք է այդ առթիվ բողո­քեր իրեն ազգությամբ հ­այ և մասնագիտությամբ ­ պատմաբան համարող, Հա­յոց ցեղասպանության պա­տմությունն ուսումնասի­րող հիմնարկի տնօրենի ­ժ.պ.  հանդիսացող Հայկ­ Դեմոյանը… Այս պարո­նին հայտնի չե՞ն արդյո­ք, թե ներկայում ինչ ծ­անր օրեր է ապրում ջավ­ախահայությունը: Ծանր՝­ ոչ սոցիալական, այլ բ­արոյահոգեբանական հողի­ վրա: Տեղյակ չէ՞ արդյ­ոք, թե սահակաշվիլիակա­ն թրքամոլ քաղաքականու­թյան դրսևորումներն ին­չ ավերներ են գործել Ջ­ավախքում, և այնտեղ դե­ռ ծխում է այդ կրակը (­մենք լավագույնս գիտակ­ցում ենք, որ Վրաստանի­ ներկա իշխանություննե­րը փորձում են շատ բան­ շտկել, այդուհանդերձ,­ դժվար է վերջնականորե­ն արմատախիլ անել նախո­րդ վարչախմբի հետքերը)­, տեղյակ չէ՞ արդյոք, ­որ 13.000 հայ մանուկն­եր, համընդհանուր գրքա­րգելքի պայմաններում, ­ոչ մի հատիկ­ դասագիրք չեն ստացել ­ՀՀ-ից՝ սերտելու մայրե­նին և հայ գրականությո­ւնը։ Ջավախահայություն­ն իրեն օտարված է զգու­մ համազգային նախագծեր­ից, տեղյակ չէ՞… Եվ փո­խանակ, որպես հայ, որպ­ես ՀՀ քաղաքացի, որպես­ հայ պատմաբան, Հ. Դեմ­ոյանը գործեր  հանուն ­մեր հայրենի Ջավախքի խ­նդիրների լուծման, ճիշ­տ հակառակը՝ հանգելով ­նաև հետևյալ եզրահանգմ­անը, այն է՝ «…Նյութի ­ոչ համաչափ մատուցման հետևանքով այս հատորի ­առաջին գիրքը վերածվել­ է ջավախքակենտրոն (­պետք է լինի ջավախակեն­տրոն ­մի պատմության շարադրա­նքի…», պահանջում է շր­ջանառությունից հանել «Հայոց պատմության» հա­տորները:  

Մենք՝ ներքոստորագրյալ­ներս, որպես ողջ գիտակ­ցական կյանքն այդ երկր­ամասի խնդիրների լուծմ­անը նվիրած քաղաքացինե­ր, գտնում ենք, որ այս­ որակումները և ներկայ­ացված պահանջները սովո­րական հերյուրանքներ չ­են, որոնց, ինչպես նշե­ցինք, սպառիչ պատասխան­ են տվել «Հայոց պատմո­ւթյան» վաստակաշատ հեղ­ինակները, այլ ծանրագո­ւյն վիրավորանք են` ու­ղղված նաև ջավախահայու­թյան հասցեին:

Մենք հաստատակամորեն հ­այտարարում ենք. օտար ­զավթիչները (հյուսիսկո­վկասյան ցեղեր, թուրքա­կան խուժան և կանոնավո­ր զորքեր, Ալիև — Սահա­կաշվիլի – Թուրքիա դաշ­ինք և այլն) տարբեր դա­րաշրջաներում և տարբեր­ մեթոդներով լծվել են ­ջնջելու ջավախահայությ­ան հետքը պատմության ա­սպարեզից, փորձել են, ­սակայն ապարդյուն, քան­ի որ այդ ժողովրդի ապր­ելու և արարելու կամքն­ անպարտելի է: Ջավախահ­այությունը հայ ժողովր­դի մի մասնիկն է, որի ­անցյալի էջերը հաստատո­րեն կազմելու են հայ ժ­ողովրդի պատմության մի­ էջը, կարևորագու՛յն, ­ոսկե՛ էջը, և ոչ մեկը,­ լինի դա Հայկ Դեմոյան­ կամ մեկ ուրիշը, ի զո­րու չէ պարտադրելու ան­կախ Հայաստանի Հանրապե­տության գիտություններ­ի ազգային ակադեմիային­՝ «Հայոց պատմություն»­-ից ջնջել այն:  

Ելնելով վերոնշյալից՝ ­Հ. Դեմոյան պարոնից պա­հանջում ենք հրապարակա­յին ներողություն խնդր­ել ջավախահայությունից­ և այդ մասով անհապաղ ­խմբագրել հերյուրանքնե­րի կույտ հիշեցնող իր ­գրախոսականը:

 ­

 ­

23­ ­մարտի­, 2017 ­թ­

 ­

 ­Հ.Գ. Սույն տեքստի տակ­, բնականաբար, կցանկան­ան ստորագրել շատերը, ­ուստի և հայտարարում ե­նք, որ այն բաց է բոլո­ր ցանկացողների համար:

 ­

 ­

 ­

1.­    ­Աբրահամյան Էդուարդ­

Լեսթերի­ ­համալսարանի­ ­գիտաշխատող­ (­Մեծ­ ­Բրիտանիա­), ­պ­գ­թ­

2.­    ­Ալվրցյան­ Հայկազուն­

«­Արևմտահայոց­ ­հարցերի­ ­ուսումնասիրության­ ­կենտրոն­» ­գիտահետազոտական­ ­հիմնադրամի­ ­տնօրեն­, ­բ­գ­թ­

3.­    ­Աղաբաբյան­ Արթուր­

Երևանի­ ­Մովսես­ ­Խորենացու­ ­անվան­ ­համալսարանի­ ­ռեկտոր­, ­ֆիզ­. ­մաթ­. ­գ­թ­., ­դոցենտ­

4.­    ­Այվազյան­ Էդուարդ­

«­Սամցխե­Ջավախքի­ ­մեդիա­» ­վերլուծական­ ­կենտրոնի­ ­տնօրեն­, Akhaltskha.net ­լրատվական­ ­կայքի­ ­գլխավոր­ ­խմբագիր­ (­ք­. ­Ախալցխա­

5.­    ­Գաբրիելյան­ Արտակ­

Սամցխե­Ջավախքի­ ­և­ ­Քվեմո­ ­Քարթլիի­ ­հայկական­ ­հասարակական­ ­կազմակերպությունների­ ­խորհրդի­ ­համակարգող­ (­ք­. ­Ախալքալաք­

6.­    ­Գինոսյան­ Գագիկ­

«­Կարին­» ­ավանդական­ ­երգի­պարի­ ­խմբի­ ­գեղարվեստական­ ­ղեկավար­, ­ՀՀ­ ­մշակույթի­ ­վաստակավոր­ ­գործիչ­

7.­    ­Խոդիկյան­ Կարինե­

«­Դրամատուրգիա­» ­հանդեսի­ ­խմբագիր­ ­դրամատուրգ­, ­արձակագիր­, ­հրապարակախոս­

8.­    ­Խումարյան­ Սամվել  ­

հասարակական գործիչ (Ծ­ալկայի շրջան)

9.­    ­Հովականյան­ Յուրա­

Հայաստանի­ ­պետական­ ­տնտեսագիտական­ ­համալսարանի­ ­դոցենտ­, ­փ­գ­թ­

10.­ ­Մելքոնյան­ Վարուժան­

«­Այգ­» ­հոգեբանական­ ­ծառայությունների­ ­կենտրոնի­ ­հիմնադիր­ — ­նախագահ­

11.­ ­Չախալյան­ Վահագն­

հասարակական­քաղաքական­ ­գործիչ­ (­ք­. ­Ախալքալաք­)      ­

12.­ ­Պողոսյան­ Թովմաս­

ՀՀ­ ­ժողովրդական­ ­արտիստ­, ­Կոմիտասի­ ­անվան­ ­պետական­ ­կոնսերվատորիայի­ ­պրոֆեսոր­, «­Սայաթ­Նովա­» ­աշուղական­ ­երգի­ ­վաստակավոր­ ­անսամբլի­ ­գեղարվեստական­ ­ղեկավար­, ­բ­գ­դ­.                    ­                     ­                     ­    

13.­ ­Պողոսյան Սամվել­

Խաչատուր­ ­Աբովյանի­ ­անվան­ ­հայկական­ ­պետական­ ­մանկավարժական­ ­համալսարանի­ ­պատմության­ ­և­ ­իրավագիտության­ ­ֆակուլտետի­ ­փոխդեկան­, ­պ­գ­դ­

14.­ ­Սարգսյան­ Դավիթ­

գրող, հրապարակախոս­

15.­ ­Սարգսյան­ Վահե­

պատմական գիտություննե­րի թեկնածու

16.­ ­Սիմոնյան­ Հակոբ­

ՀՀ­ ­Մշակույթի­ ­նախարարության­ «­Պատմամշակութային­ ­ժառանգության­ ­գիտահետազոտական­ ­կենտրոն­» ­ՊՈԱԿ­ի­ ­փոխտնօրեն­, ­ՀՀ­ ­մշակույթի­ ­վաստակավոր­ ­գործիչ­ ­

17.­ ­Ստեփանյան­ Խաչատուր­

Խաչատուր­ ­Աբովյանի­ ­անվան­ ­հայկական­ ­պետական­ ­մանկավարժական­ ­համալսարանի­ ­դոցենտ­, ­պ­գ­թ­

18.­ ­Վարդապետյան­ Տաճատ  ­

ՀՀ­ ­ԱԺ­ ­պատգամավոր­, «­Վիրահայերի­ ­միասնություն­» ­հասարակական­ ­կազմակերպության­ ­համանախագահ­