Հոլանդական դատարանը դատապարտել է հակահայ գործչին
Նիդերլանդներում Թուրք-ադրբեջանական միության նախագահ Իլհամ Աշքընը դատապարտվել է երկու շաբաթ ազատազրկման եւ 120 ժամ հասարակական աշխատանքների հակահայկական ելույթի համար, հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը:
Աշքընը մեղադրվում էր հայերի դեմ բռնություն եւ ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։ Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել եւ վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են: