Թուրքիայի դեսպանը այցելեց Ախալցխա
Նախօրեին Թուրքիայի դեսպանի այցը Ախալցխայում սկսվեց Սամցե-Ջավախքի համալսարանից: Ռեկտոր Մերաբ Բերիձեն թուրքական պատվիրակությանը հետ համալսարանում զրուցեց թուրքագետների գիտական աշխատանքների մասին: Նրա խոսքերով, իրենց կրթական հաստատությունը թուրք գրողների ստեղծագործությունները գրեթե ամեն ամիս հրատարակում է: Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենտ Գիումռուքչուն Ախալցխայի համալսարանում հանդիպեց Ադրբեջանից եկած ուսանողների հետ, որոնց թիվը համալսարանում հասնում է մի քանի տասնյակի:
«Այսօրվա իմ այցի նպատակն է մեր հին հարաբերությունների վերականգնումը, որը հաստատվեց 2 տարի առաջ: Ես հանդիպեցի այն ուսանողների հետ, որոնք ընտրել են թուրքական ֆակուլտետը: Նաև այն երիտասարդների հետ, որոնք եկել են Ադրբեջանից և սովորում են ձեր համալսարանում: Իմ հետ են նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք ուզում են իրականացնել ծրագրեր, որոնք կապված են այս համալսարանի հետ»,-ասաց Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենտ Գիումռուքչուն:
«Ես ծանոթ եմ նրա հայացքների և կարծիքների հետ, որոնք վերաբերվում են թուրք-վրաց հարաբերություններին: Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ նրա այցը դրական հետք կթողնի մեր համալսարանի համար: Դեսպանի համար անսպասելի էր երբ նա տեղեկացավ որ պակասել է այն ուսանողների թիվը, որոնք ընտրել են թուրքագետի ֆակուլտետը», -ասում է Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտոր Մերաբ Բերիձեն:
Դեսպանը զրուցեց նաև այն ուսանողների հետ, որոնք որպես երկրորդ մասնագիտություն ընտրել են թուրքական լեզուն: Թուրքական ֆակուլտետը Սամցխ-Ջավախքի համալսարանում դասավանդում են 1994-ից, բայց չնայած դրան 2016 և 2017 թվականին ոչ մի ուսանող չի եղել: Ներկա դրությամբ համալսարանում թուրքերեն լեզուն որպես երկրորդ մասնագիտություն ընտրել են 38 ուսանող:
«Մենք ունենք պատմաբաններ, վրացագետներ, անգլերեն ֆակուլտետի ուսանողներ, որոնք ընտրել են թուրքերեն լեզուն որպես երկրորդ մասնագիտություն: Մենք սովորում ենք թուրքերեն լեզուն, թուրքական լեզվի գրականության պատմությունը 3 մասով: Մի քիչ ուսումնասիրում ենք թուրքական ֆոլկլյորը և իհարկե սովորում ենք Թուրքիայի պատմությունը նաև ծանոթանալով Թուրքիայի քաղաքականության հետ»,-ասաց Մակա Շոնիան, թուրքագիտության ծրագրի ղեկավար:
Թուրքիայի դեսպանը խոստացավ, որ Թուրքիայի կառավարությունը կաջակցի ցանկացած խելացի ուսանողի: Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ամառային դպրոց պետք է կազմակերպվի ոչ վրացի ուսանողների համար, այսինքն հավանաբար այն ադրբեջանցիների համար, որոնց թիվը օրեցօր ավելանում է համալսարանում:
Սամցխե-Ջավախքի համալսարանից հետո Թուրքիայի պատվիրակությունը հանդիպեց նահանգապետի հետ:
Աղբյուր՝ Akhaltskha.net