Վրաստանում Թուրքիայի և Լեհաստանի դեսպանները խորհուրդ են տվել Վալե քաղաքի Ստալինի փողոցը վերանվանել այլ անունով
Թուրքիայի և Լեհաստանի դեսպանները խոսում են Ախալցխայի Վալե քաղաքի Ստալինի փողոցը վերանվանելու գաղափարի մասին։ Ըստ նրանց՝ հաշվի առնելով պատմությունը «զարմանալի է, որ Վալեի կենտրոնական փողոցը մինչ օրս կրում է Ստալինի անունը»։
Լեհաստանի դեսպանի խոսքով, Ուկրաինայում շարունակվող հակամարտությանը զուգահեռ խորհրդանշական, բայց շատ կարևոր կլիներ, եթե Վրաստանում փոխվեին Ստալինի անվան հետ կապված փողոցներն ու թանգարաններն։
Դեսպանները այս հարցը քննարկել են Թբիլիսիում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որտեղ քննարկվել են Ռուսաստանի ներխուժման հարցը Ուկրաինա։
Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին մեզ հետ զրույցում ասում է, որ այս դեպքում փողոցի անվանումը փոխել-չփոխելու հարցը պետք է որոշի բնակչության մեծամասնությունը, ոչ թե օտար երկրների դեսպանները։ Նրա խոսքով՝ այս հարցով իրեն ուղղված դիմում չի եղել, իսկ եթե կա, ապա հարցը պետք է քննարկվի Սակրեբուլոյի նիստում։