Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հանդեպ սասանվել է․ Ստոլտենբերգ

Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հանդեպ սասանվել է․ Ստոլտենբերգ



Ուկրաինայի վստահությունը ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների հանդեպ սասանվել է՝ սպառազինությունների մատակարարման ձգձգումների և խափանումների պատճառով։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ղեկավար Ենս Ստոլտենբերգը՝ փոխանցում է Reuters-ը։
Ավելի վաղ Ստոլտենբերգը նշել է, որ այդ ամենը վկայում է, որ պետք է վերանայել Կիևին միջազգային ռազմական օգնության համակարգումը: «Մեզ անհրաժեշտ է ավելի հուսալի, ինստիտուցիոնալացված հիմք Ուկրաինային մեր աջակցությունը ապահովելու համար, ինչպես նաև կանխատեսելիություն, ավելի մեծ հաշվետվողականություն և պատասխանատվության բեռի բաժանում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ այն, որ ԱՄՆ Կոնգրեսից վեց ամիս պահանջվեց Ուկրաինային 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթ ընդունելու համար, իսկ եվրոպական երկրները խոստացվածից ավելի քիչ զինամթերք են մատակարարում, թույլ տվեց Ռուսաստանին ստանձնել նախաձեռնությունը։