Բորժոմի քաղաքում  ջրամատակարարման համակարգի օպտիմալացման ուղղությամբ շինարարական աշխատանքներ են ընթանում

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Միավորված ջրամատակարարման ընկերությունը Բորժոմի քաղաքում ջրամատակարարման համակարգի օպտիմալացման շինարարական աշխատանքներ է իրականացնում։ Տեղեկությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ ընթացիկ գործընթացին ծանոթացել են ընկերության տնօրեն Ալեքսանդր Թևդորաձեն, պատգամավոր Ակակի Մխվիդալձեն և կապալառու ընկերության ներկայացուցիչները։

«Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Գուջարուլա» և «Սաջերի» հիմնական կառույցների, գործող ջրամբարների և պոմպակայանների, երկհատված սեպտիկ բաքի, մեկ նոր ջրամբարի, ջրամատակարարման ցանցի և հաշվառման հանգույցների վերականգնում։ Ծրագիրը կավարտվի մինչև 2025 թվականի վերջ, որից հետո Բորժոմի քաղաքի մինչև 29000 շահառուներ կօգտվեն շուրջօրյա անխափան ջրամատակարարումից։ Նախագծի համար պետական ​​բյուջեի ֆինանսավորմամբ կօգտագործվի ավելի քան 30 մլն լարի»,- նշվում է տեղեկատվության մեջ։