Սուրբ Զատիկի գիշերը մետրոն անվճար կսպասարկի ուղեւորներին մինչեւ ժամը 04:00-ն |
![Սուրբ Զատիկի գիշերը մետրոն անվճար կսպասարկի ուղեւորներին մինչեւ ժամը 04:00-ն | Սուրբ Զատիկի գիշերը մետրոն անվճար կսպասարկի ուղեւորներին մինչեւ ժամը 04:00-ն |](https://cdn.1tv.ge/lang/app/uploads/2022/05/1652021492-1650280530-1597510368-1564594280-1561960390-1561793403-1556115014-1546094817-1544688729-მეტრო-მეტროპოლიტენი-2.jpg)
Սուրբ Զատիկի գիշերը քաղաքացիների անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով մետրոպոլիտենը կաշխատի մինչև առավոտյան ժամը 04:00-ն։ Նույն գիշերը՝ ժամը 23:00-ից, մետրոպոլիտենը լրացուցիչ ժամանակում կսպասարկի ուղեւորներին անվճար։
Բացի այդ, ապրիլի 16-ին և 17-ին կստեղծվեն ժամանակավոր ավտոբուսային երթուղիներ, որոնք կաշխատեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն Մուխաթգվերդի, Վաշլիջվարի, Կուկիա, Նոր Կուկիա, Մախաթա, Սաբուրթալո, Ղրմաղելե, Վելի և Վարկեթիլի գերեզմանատների ուղղությամբ:
Նշված երթուղիներով շարժվող ավտոբուսները ուղեւորներին կսպասարկեն անվճար։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։