Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ «կարճաժամկետ հեռանկարում». Պեսկով 22.04.2024 . Միջազգային
[ad_1]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս հնարավոր անձնական շփման ընթացքում կկարողանան քննարկել արդիական հարցեր: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հարցին, թե մտավախություն կա՞, որ Երևանը կպահանջի Հայաստանից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, Կրեմլի խոսնակը նշել է.
«Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը։
Ապրիլի 20-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական սահմանապահ հենակետերը դուրս կբերվեն Տավուշի մարզի սահմանային գոտուց այն բանից հետո, երբ այդ վայրերում կիրականացվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումն ու դրան հաջորդող սահմանագծումը:
[ad_2]