Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես շահագործման են հանձնել նոր ավտոմոբիլային կամուրջը
Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես շահագործման են հանձնել նոր ավտոմոբիլային կամուրջը, որն անցնում է սահմանային գետի վրայով և կոչված է նպաստելու երկու երկրի միջև առևտրին ու մարդկանց տեղաշարժին և նվազեցնելու տրանսպորտային ծախսերը:
3 կիլոմետրանոց կամրջի շինարարությունը սկսվել է 2010 թվականին վերջին: Դրա համար ծախսվել է ավելի քան 330 միլիոն դոլար: Ծախսերն ամբողջությամբ հոգացել է Չինաստանը:
Սեպտեմբերին ավտոմոբիլային կամուրջ էր բացվել նաև Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև: Կամրջի շինարարությունը սկսվել էր 2025 թ. գարնանը: Մինչ այդ երկու երկրի միջև ցամաքային հաղորդակցությունն իրականացվում էր միայն երկաթուղով: