Հայկական, ռուսական ու թուրքական հարյուրավոր բեռնատար մեքենաներ կանգնած են Ախալցխայից դեպի Բորժոմի գնացող ճանապարհի վրա

Երեկվանից հայկական, ռուսական ու թուրքական հարյուրավոր բեռնատար մեքենաներ կանգնած են Ախալցխայից դեպի Բորժոմի գնացող ճանապարհահատվածի վրա։ Ականատեսների խոսքերով բեռնատար մեքենաները հիմնականում հայկական են եւ այդ հերթը ձգվում է կիլոմետրերով մինչեւ Բորժոմիի եւ նույնիսկ ավելի։
Մեր լրատվականը փորձեց կապ հաստատել ճանապարհային վարչության հետ, սակայն նրանք տեղեկացրին, որ իրենց կողմից սահմանափակում չկա։