Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը շնորհավորում է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և ամբողջ դպրոցական համայնքին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը շնորհավորում է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և ամբողջ դպրոցական համայնքին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ


Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն շնորհավորում է աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և ամբողջ դպրոցական համայնքին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

«Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Այս օրը իսկապես յուրահատուկ է. մեր փոքրիկները՝ առաջին դասարանցիները, առաջին անգամ կմտնեն դպրոցի դռները, իսկ աշակերտներն ու ուսուցիչները կվերադառնան ուսումնական գործընթացին։

Մեր գլխավոր նպատակն է, որ յուրաքանչյուր աշակերտ ունենա հավասար հնարավորություն՝ ստանալու որակյալ կրթություն, զարգանալու և լիովին բացահայտելու իր ներուժը։ Այդ նպատակով մենք շարունակում ենք իրականացնել ենթակառուցվածքային նախագծեր, որպեսզի երկրի բոլոր դպրոցներն ունենան ժամանակակից չափանիշներին համապատասխանող ուսումնական միջավայր։

Մենք մտնում ենք նոր ուսումնական տարի մի շարք վերանորոգված դպրոցներով, և սա հենց այն կարևոր քայլերի արդյունքն է, որոնք պետությունը ձեռնարկում է կրթական ենթակառուցվածքների բարելավման և ուսուցման ու աշխատանքի համար պատշաճ պայմաններ ստեղծելու համար։

Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունն արտահայտել դպրոցի բոլոր ուսուցիչներին, տնօրեններին և աշխատակիցներին, քանի որ դուք մեծ ներդրում եք ունենում հաջորդ սերնդի դաստիարակության և կրթության գործում, և այս աշխատանքն իսկապես անգնահատելի է։ Ես միշտ ասում եմ, որ կրթությունն այն ուժն է, որը ստեղծում է մեր երկրի պայծառ ապագան։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Մաղթում եմ ձեզ հետաքրքիր, արդյունավետ և հաջող նոր տարի։ ուսումնական տարի՛՛,- ասվում է Գիվի Միքանաձեի շնորհավորական ուղերձում։