Ախալցխայում անցկացվեց հանդիպում պետական դրամաշնորհ ստացող ուսանողների հետ

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլին, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, տարածաշրջանի մունիցիպալիտետների քաղաքապետեր Իրակլի Լազարաշվիլին և Գոչա Քիմաձեն, նահանգապետի վարչակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները հանդիպեցին տարածաշրջանի ուսանողների հետ, ովքեր ստացել էին 100% պետական դրամաշնորհներ:
Հանդիպման ավարտին ուսանողներին հանձնվեցին շնորհակալագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: