Եվրոպայում և Ասիայում ամերիկյան հրթիռների տեղակայումը կմեծացնի սպառազինությունների մրցավազքը. Երմակով


Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին և փոքր հեռահարության ամերիկյան հրթիռների տեղակայումը էլ ավելի կսրի իրավիճակը և կմեծացնի սպառազինությունների մրցավազքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը։

Անդրադառնալով AUKUS ծրագրի իրագործմանը՝ նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հրթիռային ոլորտում գործընկերությունը կբարդացնի իրավիճակը միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում:

Երմակովը նշել է, որ գերձայնային սպառազինությունների ոլորտում AUKUS-ի ծրագրերը հարցեր են առաջացնում: «Ինքնին գերձայնային սպառազինությունների ստեղծումը չի հակասում միջազգային պայմանավորվածություններին։ Սակայն յուրաքանչյուր առանձին դեպքում հարցեր են ծագում այն մասին, թե ինչ խնդիրներ լուծելու համար են մշակվում այդ համակարգերը, որ շրջաններում են տեղակայվելու և ինչքան»,- ասել է դիվանագետը: