Ուկրաինայում կռվող օտարերկրյա վարձկանների թիվն անընդհատ աճում է՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Երկրի ղեկավարը խոստացել է, որ շուտով ՊՆ-ն ցույց կտա հատուկ գործողության ընթացքում ձերբակալված վարձկաններից մի քանիսին։

Գլխավոր դատախազության կոլեգիայում Պուտինը բարձրացրել է «նեոնացիստների, օտարերկրյա վարձկանների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մանրամասն և անհերքելի ապացույցների բազա ստեղծելու» հարցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահը երկրի սպառազինությունը բնութագրել է՝ «չենք պարծենալու, կիրառելու ենք» արտահայտությամբ։ Նա նշել է, որ Մոսկվան ունի բոլոր միջոցները՝ շատ արագ պատասխանելու նրանց, ովքեր Ռուսաստանի համար կստեղծեն անընդունելի ռազմավարական սպառնալիքներ։