Սպիտակ տունը պատասխանել է միջուկային պատերազմի մասին խոսակցություններին


Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին հերթական ճեպազրույցում պատասխանել է միջուկային պատերազմի հնարավոր մեկնարկի մասին խոսակցություններին։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։

Սակին ասել է, որ միջուկային պատերազմում հաղթանակ չի կարող լինել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կոչ է անում մեղմացնել հռետորաբանությունը:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ միջուկային պատերազմ սկսելու հավանականության մասին խոսակցությունները ոչ արդյունավետ են։ Նա նման հռետորաբանությունն անվանել է «շատ վտանգավոր»։ Օսթինը հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անել հնարավորը՝ միջուկային պատերազմից խուսափելու համար։