«Ազովստալի» ուկրաինացի ուժայինները չեն պատրաստվում հանձնվել. Իրինա Վերեշչուկ


Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ ուժայինները, որոնք արգելափակված են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում, մարդասիրական միջանցքի կարիք չունեն, նրանք մտադիր չեն հանձնվել՝ գրում է ТАСС-ը։

Նա կրկնել է, որ տարածքում կա 1000 խաղաղ բնակիչ, և կոչ է արել մարդասիրական միջանցք բացել նրա՛նց համար:

ՌԴ նախագահ Պուտինն «Ազովստալի» վրա հարձակումը համարել է աննպատակահարմար և հրամայել է այնպես արգելափակել արդյունաբերական գոտին, «որ ճանճ չթռչի»։ Միաժամանակ, ՌԴ նախագահը հանձնարարել է ևս մեկ անգամ առաջարկել ուկրաինացի զինվորականներին զենքը վայր դնել՝ ընդգծելով, որ ռուսական կողմը երաշխավորում է նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունք, իսկ վիրավորներին՝ որակյալ բուժօգնություն։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ուկրաինական ավելի քան 2500 ուժային, այդ թվում՝ ազգայնական «Ազով» գնդի զինծառայողներ և օտարերկրյա վարձկաններ։