Այսօր՝ ապրիլի 21-ին, «Երկրի օրվան»  ընդառաջ, Ախալքալաքում շաբաթօրյակ իրականացվեց։

Մաքրման աշխատանքներ կատարվեցին ոչ միայն քաղաքում, այլ նաև մունիցիպալիտետի գյուղերում։

Բուն ակցիան իրականացրեց Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, որի աշխատակիցները վաղ առավոտվանից մաքրեցին քաղաքի տարբեր փողոցներ։ Ակցիային միացան նաև Ախալքալաքի քաղաքապետարանի եւ քաղաքային վարչության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքապետարանին պատկանող IP-ների աշխատակազմերը։

Այս բնապահպանական ծրագիրը ամենամյա բնույթ ունի եւ  իրականացվում է «Երկրի օրվան»  ընդառաջ։

Նկատենք, որ «Երկրի օրն» առաջին անգամ նշվել է 1970 թվականի ապրիլի 22-ին, երբ միլիոնավոր ամերիկացիներ դուրս եկան փողոցներ՝ աջակցություն հայտնելով բնապահպանական շարժումներին և պահանջելով մաքուր Երկրագունդ: