Երիտասարդների բիզնես գաղափարների իրականացմանը միտված նոր ծրագիր Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 20֊ին Ախալքալաքում տեղի ունեցավ «Երիտասարդական ձեռներեցությունը գյուղի զարգացման համար» ծրագրի շնորհանդեսը։
Նախագիծը Վրաստանում իրականացնում է MERCY CORPS GEORGIA -ն՝ Ավստրաիայի զարգացման համագործակցության հիմնադրամը։
Ախալքալաքում ծրագրի գործընկերներն են Ախալքալաքի զարգացման խումբը (ԼԱԳ)֊ը եւ Մեծահասակների զարգացման կենտրոնը։
Ծրագրի գործողություններն ուղղված կլինեն երիտասարդների սոցիալ տնտեսական գործունեությանը, բարեկեցության բարելավմանը եւ ձեռներեցության հմտությունների զարգացմանը: Ստացած գիտելիքները եւ հմտությունները կօգտագործվեն ինքնազբաղվածության եւ աշխատանք գտնելու գործում։
«Ծրագիրն իրականացվում է Վրաստանի 4 մարզում, այդ թվում ամբողջ Սամցխե Ջավախքում: Ծրագրի թիրախային խումբը 18֊ից 35 տարեկան երիտասարդներ են, ովքեր կմասնակցեն կրթական ծրագրերի եւ վարժանքների, որպեսզի ունենան ֆինանսական աջակցության հնարավորություն երիտասարդական բիզնես ծրագրերի իրականացման համար։ Ողջունելի է այն փաստը, որ տեղական կազմակերպություններն այս ծրագրին են միացված»,-մեզ հետ զրույցում նշեց ծրագրի տնօրեն Ուչա Վարամաշվիլն։
Նախատեսվում է գործունեության 5 փուլ։
1-ին փուլ՝ երկօրյա հիմնական ձեռնարկատիրական ուսուցում` ավելի քան 1500 երիտասարդի համար։
2-րդ փուլ՝ մեկշաբաթյա ինտենսիվ բիզնես ուսուցում եւ բազային վերապատրաստում 175 հաջողակ շրջանավարտի համար։
3-րդ փուլ՝ 50 երիտասարդական ձեռնարկությունների ֆինանսավորում։ Ինտենսիվ վերապատրաստումից հետո կանցկացվի բիզնես նախագծերի մրցույթ։ Յուրաքանչյուր հաղթող բիզնես գաղափար կստանա մոտ 25 000 լարի համաֆինանսավորում։
4-րդ փուլ՝ ֆինանասական եւ հարկային ուսուցում հաղթող ձեռներեցների համար։
5-րդ փուլ՝ անհատական եւ տեխնիկական խորհրդատվություն, մենթորական ծրագիր մասնակից երիտասարդների համար։ Աջակցության ֆինանասավորման այլընտրանքային աղբյուրներ գտնելու եւ շուկայական կապեր հաստատելու հարցում։
Ուսուցումը կսկսվի 2022 թվականի մայիսին։ Գրանցումն ընթանում է առցանց ։
About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Երիտասարդների բիզնես գաղափարների իրականացմանը միտված նոր ծրագիր Ախալքալաքում — 20.04.2022