Հրդեհ Ծաղվերիի անտառում

Հրդեհ Ծաղվերիի անտառում

Ներկա պահին այրվում է Բորժոմիի շրջանում գտնվող Ծաղվերիի անտառը: Կրակի պատճառը  անհայտ է, սակայն հայտնի է, որ հրդեհը տարածվել է 6000 քմ տարածքում:  Տեղում տարածաշրջանի հրշեջ-փրկարարական ծառայությունների հետ մեկտեղ մոբիլիզացված են նաև  Թբիլիսիի հրշեջները:

Հրդեհը հանգցնելու նպատակով գործին ներգրավված են նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները:  Տարածված տեղեկության համաձայն դեպքի վայրում են նաև անտառային և  ներքին գործերի նախարարության շտապ օգնության ծառայություն ներկայացուցիչները:

Akhaltskha.net