Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

Սամցխե-Ջավախքում կառուցվելու է 4 շտապ բուժ օգնության կենտրոն

2019-2020 թվականներին Սամցխե-Ջավախքի չորս քաղաքապետարաններում կառուցվելու է շտապ բուժ օգնության կենտրոն։ Շրջանի մասշտաբով  բոլոր գործող ամբուլատորները վերանորոգվելու են։

Երկու տարվա ընթացքում Ասպինձայում, Ադիգենիում, Ախալքալաքում եւ Նինոծմինդայում կառուցվելու են շտապ բուժ օգնության կենտրոններ։

Ինչպես հայտարարում են Առողջապահության նախարարությունում՝ Սամցխե-Ջավախքի վեց քաղաքապետարաններում վերանորոգվելու են բոլոր գործող ամբուլատորները։ Ծրագրված է նաեւ նոր ամբուլատորների կառուցում, բայց որ քաղաքապետարանում  եւ քանի շենք, դա դեռ հայտնի չէ։

Շտապ բուժ օգնության օբիեկտների եւ ամբուլատորների շինարարության եւ վերանորոգման համար պետությունը նախատեսել է 20 մլն լարի։ Երկու տարվա ընթացքում երկրի շրջաններում  կառուցվելոի եւ վերանորոգվելու են 360-ից  ավել բժշկական  կենտրոններ։

Հիշեցնենք, որ Շտապ բուժ օգնության կենտրոններ արդեն կառուցվել են Ախալցխայում եւ Բորժոմիում։