Հրանտ Դինք

Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։
Սպանությունն իրականացնելու կասկածանքով Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։
Կասկածյալին գտնելու հարցում օգնել է նրա հայրը, որը մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարն ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։
Որոշ քաղաքագետներ կարծում են, որ սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։