Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Անդեզիտ գյուղում ընթանում է ճանապարհների վերանորոգման աշխատանքներ

Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Անդեզիտ գյուղում ճանապարհները վերանորոգվում են։ Այս մասին տեղեկությունը տարածում է Բորժոմիի քաղաքապետարանը։
Նրանց տվյալներով՝ այս փուլում կատարվել է ասֆալտապատման առաջին շերտը։
«Ճանապարհների վերականգնման նախագծով նախատեսվում է Անդեզիտ գյուղի ներքին նրբանցքների ասֆալտապատում։ Ընդհանուր առմամբ վերանորոգվելու է ճանապարհի 1700 մետր հատված։
Անդեզիտում ճանապարհների վերանորոգման ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Աշխատանքները կատարում է «Բիլթմոր» ՍՊԸ-ն։ Ճանապարհային ենթակառուցվածքի շտկումը Բորժոմիի քաղաքապետարանի առաջնահերթ ուղղություններից է։ Այս տարի ընդհանուր առմամբ կկառուցվի 8 կիլոմետր ճանապարհ»,- ասված է տեղեկատվության մեջ։