Ախալցխայի քաղաքապետարանում սկսվել է պատվավոր քաղաքացիների թեկնածուների գրանցումը

Ախալցխայի քաղաքապետարանում արդեն սկսվել է այս տարվա պատվավոր քաղաքացիների թեկնածուների գրանցումը։
Թեկնածության առաջադրման իրավունք ունեն․
ա) Հասարակական, մասնագիտական, ստեղծագործական միություններն ու կազմակերպությունները
բ) Շրջանի քաղաքապետը
գ) Սակրեբուլոյի նախագահը
դ) Սակրեբուլոյի ցուցակի կազմի 1/3
ե) Քաղաքացիների նախաձեռնության խումբը, քաղաքապետարանի ընտրողների առնվազն 1% ստորագրություններ հավաքելով
զ) Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի հասարակական դահլիճը
Իրավազոր անձանց կողմից Ախալցխայի քաղաքապետարան ներակայացնելու են դիմում մինչեւ հունիսի 25-ը։
Թեկնածուների գրանցման ձեւը ղեկավարվում է ըստ Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի 2018 թ-ի համար 44 որոշմամբ։
Ախալցխայի շրջանի պատվավոր քաղաքացու կոչում կարող է տրվել այն անձին, ով հասարակական, մասնագիտական, գիտական կամ այլ գործունեության վաստակ ունեցող անձ է։