Ախալցխայի հանրային դպրոցների տնօրենները հանդիպեցին քաղաքապետի հետ

Ախալցխայի հանրային դպրոցների տնօրենները հանդիպեցին քաղաքապետի հետ

Փետրվարի 20-ին Ախալցխայի հանրային դպրոցների տնօրենները հանդիպեցին քաղաքապետի հետ: Հանդիպմանը ներկա էր Ռեսուրս կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն: Հանդիպման ընթացքում   քննարկվեցին այն խնդիրները, որոնք առավել շատ մտահոգում են տնօրեններին՝ զուգարանները, շենքի տանիքները, ջեռուցումը, մարզադաշտերը և բակերը:

Ախալցխայի քաղաքապետարանի 38 հանրակրթական դպրոցներից 31-ը գտնվում են գյուղերում: Ոմանց տարածքում չկա ջրի և կոյուղու համակարգ, ըստ տնօրենների `այդ պատճառվ էլ զուգարանները գտնվում են շենքից դուրս:

Քաղաքապետարանի հետ միասին ընտրված ծրագրերը ֆինանսավորվելու են կենտրոնական, տեղական և դպրոցի բյուջեներից: Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեյի խոսքերով, այս փուլում նրանք չգիտեն, թե որքան գումար կհատկացվի քաղաքապետարանի բյուջեից, սակայն հայտնի է, որ խնդիրները լուծելու համար կենտրոնական բյուջեից հատկացվում է 760 000 հազար լարի:

2018 թ-ից քաղաքապետարանները պատասխանատու են դպրոցների ենթակառուցվածքների կարգավորման համար:

Akhaltskha.net