Ախալցխայի արհեստական լճի տարածքում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

Ախալցխայի արհեստական լճի տարածքում բազմազան միջոցառումներով նշվեց Երիտասարդության միջազգային օրը։ Ամբողջ օրվա ընթացքում անցկացվեցին տարբեր միջոցառումներ՝ սպորտային եւ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ, քաղաքապետարանի երիտասարդական նախագծերի եւ գործունեության մասին շնորհանդեսներ, գույների փառատոն եւ համերգ տեղի երիտասարդների մասնակցությամբ։
Սպորտային մրցույթներում հաղթողներին փոխանցվեցին մեդալներ, գովասանագրեր եւ հուշանվերներ ու գրքեր։
Միջոցառում ավարտվեց համերգով ու հրավառությամբ։