Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը

Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը





Այսօր՝ հոկտեմբերի 5֊ին, ուսուցչի միջազգային տոնի առթիվ,  Ախալքալաքի N4 հանրային դպրոցի շրջանավարտները գեղարվեստական ցերեկույթ էին կազմակերպել՝ նպատակ ունենալով եւս մեկ անգամ արժեւորելու ուսուցչի դժվարին աշխատանքը եւ իրենց երախտիքը հայտնելու սիրելի մանկավարժներին։
12֊ի բ դասարանի աշակերտները բեմից շնորհակալության խոսք հղեցին մանկավարժներին եւ ծաղիկներ նվիրեցին։
Դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Աշակերտը չգրված տախտակ է եւ այդ սպիտակ էջը լրացնելու համար ուսուցչին պետք է անչափ սեր, համբերություն եւ ներողամտություն դեպի աշակերտը, քանի որ կերտում է ապագայի մասնագետին, պետության քաղաքացուն, հայրենիքի ծնողասեր զավակին. բարդ եւ պատասխանատու է ուսուցչի դերը»։
12֊րդ դասարանի աշակերտ Հարություն Համազարյանը նշում է. «Շնորհավորում եմ մեր բոլոր ուսուցիչների տոնը, նրանք մեզ ծնողական հոգատարությամբ են վերաբերվում, մաղթում եմ առողջ եւ երկար տարիների կյանք, նրանք դեռ շատ սերունդներ են կրթելու եւ ուղարկելու դեպի հասուն կյանք»։
Նշենք՝ 1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր:Ուսուցչի օրը նշելու համար պատմական նախապայման հանդիսացավ 1966թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական կոնֆերանսը («Հատուկ միջկառավարական կոնֆերանս ուսուցչի կարգավիճակի մասին»):