Facebook-ն արգելել է ռուսական պետական լրատվամիջոցներին գովազդել

Facebook սոցիալական ցանցը սահմանափակումներ է մտցրել ռուսական պետական լրատվամիջոցների գործունեության վրա։ Facebook-ի կիբերանվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլետչերն ասել է, որ հարթակն արգելում է այս լրատվամիջոցներին գովազդել կամ դրամայնացնել հարթակը աշխարհի ցանկացած կետում:
«Մենք նաև շարունակում ենք պիտակավորել լրացուցիչ ռուսական պետական լրատվամիջոցներ։ Այս փոփոխություններն արդեն սկսել են տարածվել և կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ»,- գրել է Գլետչերը։
1/ Մենք այժմ արգելում ենք ռուսական պետական լրատվամիջոցներին գովազդ տեղադրել կամ դրամայնացնել մեր հարթակում աշխարհի ցանկացած կետում: Մենք նաև շարունակում ենք պիտակներ կիրառել ռուսական լրացուցիչ պետական լրատվամիջոցների վրա։ Այս փոփոխություններն արդեն սկսվել են և կշարունակվեն մինչև հանգստյան օրերը:
— Նաթանիել Գլեյխեր (@ngleicher) 26 փետրվարի, 2022 թ
Facebook-ի կիբերանվտանգության բաժնի ղեկավարը հավելել է, որ իրենք ուշադիր հետևում են Ուկրաինայում տիրող իրավիճակին և կշարունակեն կիսվել սոցիալական հարթակում մարդկանց պաշտպանելու համար իրենց ձեռնարկած միջոցներով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ «մասամբ» կսահմանափակի մուտքը Facebook՝ ռուսական մի շարք լրատվամիջոցների արգելափակման պատճառով։