Ախալցխայում թալանել են արագ վարկ տրամադրող գրասենյակ
Ախալցխայում թալանել են «Լենդո» արագ վարկ տրամադրող կազմակերպության մասնաճյուղը: Դեպքը տեղի է ունեցել Փետրվարի 16-ին, ժամը՝ մոտ 17:30-ին: Կողոպուտ իրականացնողը մի քանի ժամ անց ձերբակալվել է:
Չհաստատված տվյալներով, անձը որը ներխուժել էր տվյալ գրասենյակ, աշխատակիցներին սպառնացել էր ձեռքին ունեցած նռնակը պայթեցնելու պատրաստականությամբ: Առայժմ հայտնի չէ, գողացած գումարի քանակը: Տեղում գտնվում են ոստիկանները, ովքեր անցկացնում են հետաքննություն:
Հետաքննությունը ընթանում է 179 հոդվածի համաձայն, որը ենթադում է կողոպուտ:
Հարազատների տվյալներով, ձերբակալված Հ. Գ.-ն ունեցել է շատ պարտքեր, որի պատճառով ընտանիքում հաճախ խնդիրներ են առաջացել:
Աղբյուր՝ Akhaltskha.Net