Միջինք. Գաթայի փառատոն Ախալցխայում

Միջինք. Գաթայի փառատոն Ախալցխայում


Այսօր՝ մարտի 26-ին, Մեծ պահքի Միջինքի օրը Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում անցկացվեց «Հայկական գաթա» փառատոնը:
Փառատոնի մեկնարկը տրվեց Խաղաղական Ժամերգությունով ։Այնուհետև տոնախմբեց փառատոնը։
Փառատոնն իրենց ներկայությամբ առավել գեղեցկացրեցին ու ծաղկեցրեցին Հոգևոր Տեսչության հովանու ներքո գործող երգի և պարի համույթները։
Պարի խմբերի ղեկավարները ստացան նվերներ եկեղեցու խաչքավորի կողմից։
 Գաթայի փառատոնի մեկնարկից հետո բոլորը կարող էին համտեսել հայկական ավանդական գաթաները։