Ադրբեջանում բացահայտվել է ծայրահեղականների խումբ
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ երկրի Պետական անվտանգության ծառայության համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ հանցավոր խմբավորում են ստեղծել «Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ծանր և հատկապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով»: Ըստ աղբյուրների՝ նրանք պատրաստվել են պետական կառույցների դեմ դիվերսիաներ իրականացնել ՝ կազմակերպելով գաղտնի հանդիպումներ և տարբեր փակ խմբեր սոցիալական ցանցերում:
Ադրբեջանի ՊԱԾ-ի տեղեկության համաձայն՝ երկրի պաշտպանունակությունն ու տնտեսական անվտանգությունը խաթարելու նպատակով հանցախումբը ծրագրել էր գրավելու Ադրբեջանի պետական սահմանային մաքսակետը, Պետական մաքսային կոմիտեի աշխատակիցներին և այնտեղ ծառայող մյուս անձանց պատանդ վերցնելով՝ ներկայացնել պահանջները։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել է ծրագրված հանցավոր գործողությունը»,- հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՊԱԾ-ին։
Երեք անձ կալանավորվել է: Քննությանը ներգրավվել են նաև խմբի մյուս անդամներին։