ՀՀ արդարադատության նախարարն ու ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են 2023-2026 թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը

ՀՀ արդարադատության նախարարն ու ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են 2023-2026 թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը


Այսօր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը, հատկապես մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների աջակցման շրջանակում։
 
Զրույցի ընթացքում քննարկվել է 2023-2026 թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և բարեփոխումների հաջողությունը։
 
Նախարարը տեղեկացրել է, որ շուտով Կառավարության քննարկմանը կներկայացվի «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։
 
ԵԽ-ի հետ համագործակցությունը մեծ դեր ունի Հայաստանի արդարադատության համակարգի կատարելագործման և բարեփոխումների իրականացման գործում։