Պետք է գտնել մի ճանապարհ, որը կմիավորի մարդկանց. Բայրու
Ֆրանսիայի «Ժողովրդավարական շարժում» կուսակցության 73-ամյա կենտրոնամետ առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ: Նա համարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համախոհը: Բայրուն դարձել է վեցերորդ վարչապետը Էմանուել Մակրոնի նախագահական երկու ժամկետի ընթացքում: Ֆրանսիայի նոր վարչապետը հայտարարել է՝ գիտակցում է, որ պառակտված երկրում կառավարություն ղեկավարելու իր խնդիրը դժվար է լինելու:
«Բոլորը շատ լավ հասկանում են, որ պետք է գտնել մի ճանապարհ, որը կմիավորի մարդկանց, այլ ոչ թե կբաժանի նրանց»,- հայտարարել է նորանշանակ վարչապետը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Ֆրանսուա Բայրուին վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ X-ի իր էջում Ֆոն դեր Լայենը գրել է․
«Դուք միշտ Եվրոպան կրել եք ձեր սրտում. Եկեք միասին աշխատենք ավելի ուժեղ և մրցունակ Եվրոպայի համար»:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։