Վրաստանում հակակառավարական ցույցերը չեն մարում. Euronews

Հակակառավարական ցույցերը Վրաստանում շարունակվում են, ցուցարարները պահանջել փոփոխություններ և վերադարձ եվրաինտեգրման ճանապարհ՝ գրում է Euronews-ը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնել ԵՄ-ին անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը, ընդհանուր վրդովմունք է առաջացրել ընդդիմության և հասարակության շրջանում։

Ամեն օր Թբիլիսիում ցուցարարներին միանում են մարդկանց նոր խմբեր։ Բողոքի ակցիայի 14-րդ օրը Կրթության նախարարության դիմաց հավաքվել են ուսանողներ, դասախոսներ, ուսուցիչներ։ Մայրաքաղաքի տարբեր վայրերում ցույցեր են անցկացրել նաև քաղաքացիական ծառայողներ ու գիտանականներ՝ կոչ անելով նոր ընտրություն անցկացնել և վերսկսել բանակցությունները Եվրամիությանն անդամակցելու համար: Ցույցերից հետո նրանք երթով շարժվել են Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ միացել են ավելի մեծ բողոքի ակցիային։