Վրաստանում ցանկանում են տնային կալանք սահմանելու օրենք ընդունել
Վրաստանում, որպես պատժի տեսակներից մեկը, ցանկանում են տնային կալանք սահմանել: Տվյալ օրենսդրական փոփոխությունը կալանքի վերաբերյալ ցանկանում են ներառել օրենսդրական փոփոխություններում, որը կառավարությունը ներկայացրել է երկրի խորհրդարանին: Նախագծի հեղինակն է Վրաստանի պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարարությունը:
Օրենսդրական նախագծի համաձայն՝ այն անձինք, որոնք կրել են իրենց պատիժը որոշ ժամանակաշրջան եւ գրավոր դիմել են Վրաստանի պատիժների իրականացման եւ պրոբացիայի նախարարությանը իրենց պատժի մեղմացման խնդրանքով, տվյալ անձանց հնարավոր է փոխարինվի կալանքի ձեւը տնային կալանքի: