2024 թվականի հոկտեմբերի 2-3-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պաշտոնական այցով եղել է Բաքվում: Այցի ընթացքում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարել հանրապետության Արտաքին հետախուզության և Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ։

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային իրադրության արդիական հարցերին, հետախուզական գործունեության տարբեր ուղղություններով ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ընթացիկ փոխգործակցությանը, քննարկվել են երկկողմ գործակցության առաջնահերթությունները մոտ ապագայում:

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության պետ Օրհան Սուլթանովի ու Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևի հետ Նարիշկինի հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հետախուզության և հակահետախուզության գլխավոր խնդիրներից մեկը «արտերկրում կազմակերպվող հակառուսական և հակաադրբեջանական ուղղվածության դիվերսիոն գործողությունների ժամանակին բացահայտումն ու կանխումն է»:

Կողմերը կարևորել են համատեղ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ ուղղված Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակի ապակայունացմանը: