Վրաստանի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին և կառավարության կազմը
Վրաստանի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին և կառավարության կազմը: Ինչպես եւ սպասվում էր վարչապետ դարձավ նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին (որն արդեն վարչապետ էր 2013-2015թթ.), Հիշեցնենք Գիորգի Գախարիան նախորդ շաբաթ հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։ Կառավարության կազմում ընդամենը երկու փոփոխություն կա. Ջուանշեր Բուրչուլաձեն կդառնա պաշտպանության նախարար, իսկ Իրակլի Կարսելաձեն ՝ տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար: Մնացած նախարարները կմնամ իրենց պաշտոններում։