Վրաստանի վարչապետն հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով

Վրաստանի վարչապետն հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով

Վրաստանի վարչապետ Գիորգիի Գախարիան հեռանում է պաշտոնից թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ Այս մասին վարչապետը հայտարարել է րոպեներ առաջ։ Ինչպես պարզաբանեց Գախարիան, նա արդարացված չի համարում Նիկա Մելիային ձերբակալելը այն պայմաններում, երբ երկրում առկա է քաղաքական սրացման վտանգ: Ըստ Գախարիայի, իր պաշտոնանկության պատճառն այն է, որ նա չի կարողացել համաձայնության գալ թիմի հետ: «Ես չկարողացա իմ թիմի հետ ընդհանուր կարծիքի հասնել այս հարցի վերաբերյալ, ուստի որոշեցի հրաժարական տալ: Ես ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնել բևեռացումը մեր երկրի քաղաքական դաշտում, քանզի համոզված եմ, որ բևեռացումը և առճակատումը մեր երկրի ապագայի ամենամեծ ռիսկն է», — հայտարարեց Գախարիան:      

http://akhaltskha.net/2021/02/18/%d5%be%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6/